HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն աճում է բոլոր ոլորտներում

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերությունն աճում է բոլոր ոլորտներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը՝ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի և Չինաստանի «առանց սահմանների գործընկերությունն» ազդում ԱՄՆ-ի երկարաժամկետ ծրագրերի վրա` Հեյնսը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունն այդ թեմայով մեծաքանակ վերլուծական նյութեր է տրամադրել:

«Կարծում եմ, որ ձեր կարդացածից շատերը մատնանշում են այս աճող համագործակցությունն ու գործընկերությունը<..> բոլոր ոլորտներում՝ հասարակական, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական և այլն: Դա այն է, ինչը, մեր պատկերացմամբ, շատ առումներով մղում է (ամերիկյան` խմբ.) կառավարությանը նոր պլանավորման»,- հայտարարել է Հեյնսը։

Ընդ որում, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի խոսքով, Ռուսաստանն ու Չինաստանն «առաջին անգամ են Թայվանին վերաբերվող համատեղ զորավարժություններ անցկացնում»: «Սա մի տարածք է, որտեղ Չինաստանը հաստատ կցանկանար համագործակցել Ռուսաստանի հետ, և մենք պատճառ չենք տեսնում, որ նրանք չգնան դրան»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Lուսանկարը՝ Al Drago/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter