«Հետք» ինտերնետային թերթը հրատարակվում է 2001 թվականից Երեւանում: Այն հիմնադրել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը:
2002 թվականից թերթն ունի նաեւ անգլերեն տարբերակ: «Հետքը» 2002թ. ընդունել է էթիկայի կանոնագիր: Այս կանոնագրում տեղ գտած սկզբունքներին պարտավոր է հետեւել «Հետքի» յուրաքանչյուր լրագրող: Իսկ 2023-ին ընդունվել է «Հետքի» լրագրողների փաստերի ստուգման ուղեցույցը։
Մինչեւ 2008 թվականը այն շաբաթաթերթ էր եւ թարմացվում էր յուրաքանչյուր երկուշաբթի: 2008 թվականի նոյեմբերից «Հետքը» դարձավ օրաթերթ:
Իր գործունեության ընթացքում «Հետքը» եւ իր լրագրողները բազմաթիվ մրցանակների են արժանացել տեղական եւ միջազգային լրագրողական մրցույթներում:
2003-ի դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ (UNDP) երեւանյան գրասենյակը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ճանաչեց որպես տեղեկատվության ազատության իրավունքն ամենից արդյունավետորեն իրացրած կազմակերպություն:
2004թ. «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» (ԹիԱյ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար մրցանակ շնորհեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին:
Արդեն 6-րդ տարին անընդմեջ (2015-ից սկսած) «Հետքի» լրագրողները ստանում են հայաստանյան հեղինակավոր` «Թվապատում» լրագրողական մրցույթի հետաքննական լրագրության մրցանակը` «Դիտակ» անվանակարգում:
«Հետքի» բոլոր մրցանակներին ծանոթացեք այս հղումով:
«Հետքի» հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարբերաբար հրապարակվող լրագրողական հետաքննությունները հաճախ անցկացվում են թիմերով:
2009թ. սեպտեմբերից տպագրվում էր նաեւ «Հետք» շաբաթաթերթը, որի հրատարակությունը դադարեցվեց 2011 թ. դեկտեմբերին՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
«Հետքում» փորձառություն են անցնում նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
2017 թվականից «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը հետաքննական լրագրության զարգացմանն աջակցող ծրագիր է իրականացնում միջինասիական երկրների լրագրողների համար: «Հետքի» խմբագրությունն արդեն հյուրընկալել է լրագրողների Ղրղզստանից եւ Տաջիկստանից, որոնք երկշաբաթյա վերապատրաստում են անցել «Հետքի» առաջատար լրագրողների մենթորությամբ:
2019-ից «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունն իրականացնում է «Հետք մեդիա գործարան» կրթական ծրագիրը։ Գործարանը, որի նպատակը նորարարական մեդիա արտադրանք ստեղծելն է, բացվեց 2020-ին։ Հետք Մեդիա Գործարանում ուսուցանվում է 6 հիմնական առարկա` հետաքննական լրագրություն և փաստերի ստուգում, տվյալների լրագրություն և վիզուալացում, մոբայլ լրագրություն, անիմացիա, ֆոտո և վիդեո լրագրություն, ինչպես նաև էթիկա և մեդիա օրենսդրություն։
Գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան [email protected]
Խմբագրի տեղակալ Լիանա Սայադյան [email protected]
Անգլերեն բաժնի թարգմանիչ-խմբագիր Հրանդ Կատարիկեան [email protected]
Ռուսերեն բաժնի թարգմանիչ-խմբագիր Մարինե Մարգարյան
Վեբ-մաստեր Վարդան Թորոսյան [email protected]
«Հետք» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Բարսեղյան [email protected]
Թղթակիցներ
Քրիստինե Աղալարյան [email protected]
Գրիշա Բալասանյան [email protected]
Տրդատ Մուշեղյան [email protected]
Սեդա Հերգնյան [email protected]
Տաթեւ Խաչատրյան [email protected]
Լեւոն Հայրապետյան [email protected]
Մարինե Մարտիրոսյան [email protected]
Սառա Պետրոսյան [email protected]
Վահե Սարուխանյան [email protected]
Երանուհի Սողոյան [email protected]
Տիրայր Մուրադյան [email protected]
Սարո Բաղդասարյան [email protected]
Նարեկ Ալեքսանյան [email protected]
«Հետք»-ի հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ֆինանսական հաշվետվությունները։
Կայքի աշխատանքներին օժանդակում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպությունը ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18623: Հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։
Կայքը գործում է նաեւ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
«Մեր Զինվորները, մեր հերոսները» ծրագիրն իրականացվում է Քաթրին եւ Լօրեն Քանրոների աջակցությամբ, Փարոս հիմնադրամի «Ծրագրեր հանուն բարգավաճման» նախաձեռնության շրջանակներում: