HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

G7-ի երկրները դիտարկում են Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հաստատումը

Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ Ուկրաինային 50 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու շուրջ։ Այդ գումարի զգալի մասը նախատեսվում է տրամադրել ռուսական սառեցված ակտիվների միջոցով։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է հասնել նրան, որ օգնության հատկացման մասին համաձայնագիրը ստորագրվի G7-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա այս տարվա հունիսին Իտալիայում։ Ինչպես նշում է գործակալությունը, այդ թեմայի շուրջ բանակցությունները ծանր են ընթանում, և համաձայնագրի կնքումը կարող է տևել մի քանի ամիս:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հաստատել է այդ թեմայի շուրջ բանակցությունները։ «Մենք դա քննարկում ենք <...>։ Իդեալական պարագայում մենք կցանկանայինք, որ G7-ի բոլոր երկրները մասնակցեին օգնության հատկացմանը, որպեսզի ԱՄՆ-ը դա միայնակ չանի»,- Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի նախարարը։

Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվները՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Դրանցից մոտ 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում։

Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն էր տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն ցուցաբերելու, ՌԴ սառեցված ակտիվները փաստացի Կիևին հանձնելու համար բռնագրավելու, ինչպես նաև Չինաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծերի փաթեթին:

Իլյուստրացիան՝ Shutterstock-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter