HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր դիտարկումներ: Կարևորվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կորուստների կրճատման, համակարգի ֆինանսական սխեմայի ձևավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի նախանշումն ու իրականացումը:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերն ու կներկայացնի տարեկան գործողությունների ծրագիր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter