HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել չմեկնել Ռուսաստան

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց:

Այդ երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղրղզստանի այն քաղաքացիներին, որոնք «ՌԴ մեկնելու համար ծանրակշիռ հիմքեր չունեն», խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ուղևորություններից «մինչև նախկինում սահմանված անվտանգության լրացուցիչ միջոցների և պետական սահմանի անցման ուժեղացված հսկողության ռեժիմի վերացումը»: Բոլոր նրանց, ովքեր պետք է մուտք գործեն Ռուսաստան, գերատեսչությունում կոչ են արել «նախապես ստուգել մուտքի սահմանափակումների առկայությունը»:

Ղրղզստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ հանձնարարականը տրվել է Ռուսաստան Ղրղզստանի քաղաքացիների մուտքի զանգվածային մերժման մասին ԶԼՄ-ներում տեղեկատվության ի հայտ գալու կապակցությամբ: Ընդ որում, ղրղզական կողմում պնդում են, որ զանգվածային մերժումների մասին տեղեկատվությունը դիվանագիտական ալիքներով չի հաստատվում։

Նախօրեին Агентство գործակալությանը իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը հայտնել էր, որ ռուս սահմանապահները սկսել են զանգվածաբար մերժել Տաջիկստանի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան։ Նրա տվյալներով՝ մայիսի 1-ին Ռուսաստանի օդանավակայաններում եղել է մոտ 4,5 հազար մարդ, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։ Մոտավորապես նույնքան մարդու էլ թույլ չեն տվել ցամաքային սահմաններով մուտք գործել այդ երկիր։ 

Ապրիլի 27-ի երեկոյան Տաջիկստանի ԱԳՆ-ն շտապ կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան։ Մինչ այդ գերատեսչությունը հայտնել էր, որ Տաջիկստանի քաղաքացիներին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում զանգվածաբար մերժում են Ռուսաստան մուտքի հնարավորությունը:

Լուսանկարը՝ planeta.press-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter