HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա

Թբիլիսիում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների վրա։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, Վրաստանի մայրաքաղաքի Հերոսների հրապարակում հարձակումը տեղի է ունեցել մայիսի 3-ի գիշերը և շարունակվել մոտ 10 րոպե, մինչև այն պահը, երբ դեպքի վայրում սկսել են մարդիկ հավաքվել:

Pirveli հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հարձակում գործած անձինք մոտ 20-ն են եղել։ Грузия Online-ն էլ փոխարենը հայտնում է 15 անձի մասին, որոնք «ամուր կազմվածքով երիտասարդ տղամարդիկ են եղել, որոնք ցույցերի անցկացման վայր են եկել մի քանի ավտոմեքենաներով»։ 

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք մեքենայով հարվածել են մի հեծանվորդի և, դուրս գալով ավտոմեքենաներից, «հաշվեհարդար են տեսել ևս մի քանի ցուցարարների հետ»: Հաղորդվում է առնվազն հինգ տուժածների մասին։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասվել են ցուցարարներից մի քանիսի գլուխները, մեկի ատամն էլ կոտրվել է։ Տեղում նրանց օգնություն են ցուցաբերել բժիշկները։ Հարձակում գործած անձինք կարողացել են հեռանալ դեպքի վայրից։

Մայիսի 2-ի երեկոյան «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույց իրականացնող քաղաքացիները հրապարակեցին իրենց պահանջները։ Դրանցից առաջինը բոլոր ապօրինի ձերբակալվածների ազատ արձակումն է։ Երկրորդ և «ամենակարևորը» «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետկանչը, հակառակ դեպքում ցուցարարները մտադիր են «տոտալ անհնազանդություն» հայտարարել։ Երրորդ պահանջն էլ այն է, որ բոլոր նրանք, ովքեր բռնության են դիմել կանանց, երեխաների և մյուս ցուցարարների նկատմամբ, «պետք է պատժվեն»։

Լուսանկարը՝ Robin Fabbro/OC Media

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter