HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

V&M. բացառիկ կոնյակ, որը միավորում է հայկական արժեհամակարգն ու ֆրանսիական նրբագեղ ոճը

Վճարովի բովանդակություն

-Ինձ առաջնորդում է ձգտումը՝ ստեղծել բարձրարժեք և ոգեշնչող բրենդ, որն ասելիք կունենա, կառաջացնի զգացմունքներ և կմիավորի մարդկանց։

Ֆրանսիացի առաջատար դիզայներական տներից մեկը ՝ "Apartment 103"-ի հիմնադիր, հայտնի դիզայներ Ժուլիեն Զիլբերմանի պատկերացումը Հայաստանի մասին մեծ չէր, երբ Արմենիա Վայն ընկերության հրավերը շարժեց նրա մասնագիտական հետաքրքրասիրությունը՝ բացահայտել այս հինավուրց երկրի պատմությունն ու մշակույթը։

-2019 թվականին Արմենիա Վայն ընկերությունից ստացա մի հետաքրքիր առաջարկ՝ մեկնել Հայաստան, ոչ թե գործընկերոջ այլ հյուրի դերում, ծանոթանալ Հայաստանի հետ և վայելել երկրի ջերմությունը․
Արմենիա Վայն ընկերության նվիրումը սեփական երկրի պատմությանն ու մշակույթին վարակիչ էին նույնիսկ հազարավոր կիլոմետրեր այն կողմ․ և ահա ես արևոտ և գրկաբաց Հայաստանում էի, որն ինձ առաջին իսկ րոպեներից ստիպեց սիրահարվել՝ թե՛ որպես դիզայներ և թե՛ որպես զբոսաշրջիկ։ Իմ գործընկերներն ինձ ցույց տվեցին մի երկիր, որտեղ ամեն անկյուն ոգեշնչման աղբյուր է․ Հայաստանի գեղարվեստական ​​ժառանգությունը, հոյակապ ճարտարապետությունը, պատմությունը, դիցաբանությունը, ինչպես նաև Երևանի փողոցների վառ գույները, լույսերն ու կյանքը․․․ այս փոքրիկ երկիրը ստեղծագործելու անսահման հնարավորություններ էր տալիս։

Ժուլիեն Զիլբերմանը սիրով է հիշում տարիներ առաջ կայացած ծանոթությունը Հայաստանի և Արմենիա Վայնի հետ, թե ինչպես հայկական գինեգործական ընկերությունն իր անմնացորդ սիրով ստիպեց ֆրանսիացի դիզայներին այդքան խանդավառությամբ ստեղծել հայկական արժեք։ 

  • Խորապես հիացած էի Արմենիա Վայն ընկերության նվիրումով՝ ստեղծել բարձրարժեք արտադրանք, որն արտացոլում էր Ընկերության սերն ու նվիրումն իրենց երկրին ու ժողովրդին։
    Կոնյակը, որի շուրջ միավորվեցին Արմենիա Վայն ընկերության փիլիսոփայությունը և «Apartment 103» դիզայներական տան ներուժը, անկասկած պետք է դառնար բրենդ, որն աշխարհին ցույց կտար Հայաստանն այնպիսին, ինչպիսին իմ գործընկերները ներկայացրեցին ինձ։

Ամիսների աշխատանք, ուսումնասիրություններ, բազմաթիվ գծագրեր և ահա պատրաստ է «V&M» կոնյակի դիզայնը․․․ ներդաշնակ ու բացառիկ, յուրօրինակ ու ձեռակերտ սիմֆոնիա՝ ստեղծված բույրերի, համերի, գույների ու զգացմունքների կատարյալ միաձուլումից։

-Արմենիա Վայն ընկերության հետ անցանք գեղեցիկ ճանապարհ․ ինձ համար անվերջ ոգեշնչող էր հատկապես Ընկերության սեփականատեր Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կերտած արժեհամակարգը․  եվ ծնվեց անունը՝  «V&M»․ գլխատառեր, որոնք պատմում են Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների հաստատակամության, նվիրումի, սիրո ու պատասխանատվության մասին․ ստեղծել մնայուն արժեք․ աշխարհում շատ չեն խմիչքները, որի վրա հենց սեփականատերը թողնում է իր ստորագրությունը․ սա քայլ է՝ ընդգծելու երկու ընտանիքների ազնվությունն իրենց գործի համդեպ։

Բրենդի ստեղծման ընթացքում յուրաքանչյուր դետալ ծնվել է կարևորագույն նպատակով՝ ստեղծել ապրանքանիշ Հայաստանի մասին․ Ընկերության հիմնադիրներն ու նրանց արժեհամակարգն ինձ փայլուն գաղափար նվիրեցին․ ընտանիքի, միասնության, նախնիների ժառանգության և գալիք սերունդների հանդեպ պատասխանատվության փիլիսոփայությունը մարմնավորող Կենաց Ծառն ի վերջո դարձավ “V&M” կոնյակի գլխավոր խորհրդանիշը։ 

Ֆրանսիացի հայտնի դիզայները վստահեցնում է, որ Արմենիա Վայն ընկերության հետ իր համագործակցությունն այսքան հաջողված չէր լինի, եթե չլիներ Ընկերության անվերջ ձգտումը դեպի կատարելություն և գերազանց արդյունք։

- Մեր ստեղծագործ ուղին անշուշտ պետք է հանգեր բարձրաճաշակ արտադրանքի, որում կարևոր է ամեն մանրուք՝ պիտակը, շիշը, խցանը․․․ Ինձ համար կարևոր էր, որ դրանք ձեռք բերենք լավագույն արտադրողից․ Արմենիա Վայն ընկերությունն այս հարցում նույնպես դրսևորեց գերազանցության մղում՝  ֆրանսիական արտադրության շշեր, հեղինակային լուծումներով, որոնք լույսի արտացոլանքի և գույների խաղի շնորհիվ հրաշալի կերպով ընդգծում են հեղուկը։

«V&M» կոնյակն իրապես բացառիկ է․ կոնյակ, որը մեկ անունի ներքո միավորել է հայկական արժեքներն ու ֆրանսիական նրբագեղ ոճը։

Արմենիա Վայն ընկերության հետ միասին մենք կերտում ենք հայկական կոնյակագործության պատմության յուրատիպ շրջան, և  «V&M» 15 տարեկան կոնյակի աշխատանքներն արդեն սկսված են

«Apartment 103» ընկերության մասին

Դիզայներական գործակալություն ենք, որը հիմնադրվել է Փարիզում, և գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: Գործակալությունն ունի դիզայներների և ռազմավարների պրոֆեսիոնալ թիմ, որոնք միաձուլում են համաշխարհային փորձը , անհատական մոտեցումը և մանրակրկիտ աշխատանքը յուրաքանչյուր բրենդի հետ։ և համատեքստային դարձնել յուրաքանչյուր ապրանքանիշ իր հատուկ միջավայրում: Apartment 103-ը կարևորում է գործընկերների հետ ձեռք ձեռքի տված աշխատելը և միասին առավել ճշգրիտ և ստեղծարար լուծումներ գտնելը։

Ընկերությունը երկար տարիներ համագործակցում է աշխարհահռչակ ընկերությունների հետ, ստեղծում և բրենդավորում  առաջատար անուններ։

Մեկնաբանություններ (1)

Vera Kessedjian
With appreciation for promoting Armenia's multi-faceted contributions to the world - its spirit, joy and passion to elevate through creativity.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter