HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ կազմից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին լուրերը

Արդյոք Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ, այդ հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին։ Նման հայտարարությամբ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան 6 ամիս շուտ»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ իր տեղեկություններով, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին, Հայաստանը նման քայլ չի արել։ 

«Ուստի, Հայաստանը շարունակում է մնալ լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,- շարունակել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «ցանկացած դասավորության դեպքում կմնա Եվրասիայում անվտանգության ապահովման արդյունավետ կառույց»։

«Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած դասավորության դեպքում ՀԱՊԿ-ը կա և կմնա արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում, ինչպես նաև նրա անդամ պետությունների անվտանգության պահպանման համար»,- թեման ամփոփել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter