HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը վտանգավոր է համարում Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին Մակրոնի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունները:

«Հայտարարությունը շատ կարևոր և շատ վտանգավոր է։ Ֆրանսիան, ի դեմս ֆրանսիական պետության ղեկավարի, շարունակում է մշտապես խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ իր անմիջական ներգրավվածության հնարավորության մասին։ Դա շատ վտանգավոր միտում է»,- TACC գործակալության փոխանցմամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։

Նախօրեին The Economist ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը նշել էր Ուկրաինա զորք ուղարկելու երկու պայման՝ Կիևի խնդրանքը և Ռուսաստանի կողմից ռազմաճակատի գծի ճեղքումը: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Ուկրաինայից նման խնդրանք չկա։

«Ինչպես ասել եմ, ես ոչինչ չեմ բացառում, որովհետև մենք դիմադրում ենք նրան, ով ոչինչ չի բացառում։ Մենք, անկասկած, չափազանց շատ կասկածներ ունեինք, երբ սահմանում էինք մեր գործողությունների սահմանները»,- հայտարարել էր Մակրոնը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ աջակցում են Փարիզի այս մոտեցմանը ու համաձայն են իր դիրքորոշմանը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter