HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում 2 բենզալցակայան է ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին հաղորդում է տեսչական մարմինը։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։

Տեսչական մարմնի և Վարդենիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված բնակավայրերում շահագործվող բենզալցակայաններն ամբողջությամբ ապամոնտաժվել են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter