HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Մայրիկ Ֆուդ» ՍՊԸ-ի տոմատի մածուկի արտադրությունը

«Մայրիկ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Արդյունքում պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը սպոր առաջացնող ջերմասեր թերմոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter