HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի ու Երևանի հարաբերությունները կարգավորելու առաջարկին: Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվել են արմատական որոշ շրջանակների շահերից ելնելով։ Նման հայտարարությունները խեղաթյուրում են պատմական փաստերը ու նաև հակասում միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները քննարկման առարկա են։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին և Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին»,- ասված է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հավելել է, որ «պատմական իրադարձությունների մասին կանխակալ և սուբյեկտիվ պնդումները խաթարում են երկու հասարակությունների հաշտեցման ջանքերը ու դրդում արմատական խմբերին ատելության հողի վրա հանցագործություններ կատարել»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմաբանների ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը վաղուց տարածված թուրքական թեզ ու առաջարկ է։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման հանձնաժողով ստեղծելու կարիք չի տեսնում, քանի որ հայկական կողմը, ի տարբերություն թուրքական կողմի, կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության եղելությունը։ Պատմաբաններն ու քաղաքագետները բազմիցս հայտարարել են, որ եթե հայկական կողմն ընդունի Թուրքիայի այս առաջարկը, դա կնշանակի, որ Հայաստանը ևս կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության լինելը։

Լուսանկարը՝ Bilal Kocabas/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter