HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների ենթարկված զոհերի հիշատակը․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Գրառումը հրապարակվել է Ելիսեյան պալատի առաջնորդի X-ի միկրոբլոգում։

«Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների ենթարկված զոհերի հիշատակը։ Չմոռանանք»,- գրել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են իրար։

Այսօր Հայաստանում ու ողջ աշխարհում հիշատակում են Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Վաղ առավոտվանից քաղաքացիներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Առավոտյան այնտեղ այցելել էին նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հոգևորականներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Nathan Laine/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter