HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ Շիշյան. մոռացված սիմֆոնիա (շուտով)

«Մայրս մեզանից բաժանվելուց շատ առաջ մեզ սովորեցրել էր, որ երբեք, ոչ մի տեղ մեր հայ լինելը ցույց չտանք։ Տաճկերեն խոսել արդեն սովորել էինք։ Մայրս իմ անունը դրել էր թուրքի անուն՝ Նիազի, իսկ եղբորս անունը՝ Մեմետ։ Եթե հարցնեին՝ ո՞ւմ տղան եմ, պիտի ասեի՝ Իսմայիլի, մորս անունը՝ Ֆատիմե»,- իր հուշագրություններում պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված Ազատ Շիշյանը։

Ազատը 3 տարեկան էր, երբ կորցրեց ընտանիքն ու հայտնվեց որբանոցում։ Հասուն տարիքում նա գրի է առել իր հուշերը՝  նկարագրելով գաղթի ճամփան և իր ապրումները։

Հայ կոմպոզիտոր Ազատ Շիշյանն ու կինը զոհվեցին 1988-ին՝ Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Օրեր անց փլատակների տակից նրանց դիերի հետ դուրս են բերվել նաև Հայոց ցեղասպանության և գաղթի մասին Շիշյանի հուշագրությունները, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ Ազատ Շիշյանի սիմֆոնիան։

Ամբողջական նյութը՝ շուտով «Հետք»-ում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter