HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Ռուբեն Վարդանյանի գրասենյակը Աֆեյանը կոչից հատվածներ է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև.

Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ եւ կրկնվում են այսօր.

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից»:

Նա նաեւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում եւ արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.

«Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար եւ բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը, թե  խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ  ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ե՛ւ անօրինական է, ե՛ւ անարդար»:

Մեկնաբանելով հայերի նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների եւ երկրորդ ցեղասպանության մտավախության մասին իրազեկմանն ուղղված իր ջանքերը՝ Նուբար Աֆեյանը նշել է. «Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, եւ այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերի ցավը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը»։

Ծանոթացեք ամբողջական տեքստին՝ Միայն մի հիշիր. գործի՛ր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter